Արեվիկ եվ Սաիդ

Արգելված սիրո պատմություններն ամենացայտունն են արտահայտում հայերի և ադրբեջանցիների կոտրված հարաբերությունների ցավը: Խաղաղությունը կարող է դա կարգավորել: ·2025 թ. Ամանորի նախօրեն էր. այդ գիշերն ավելի ցուրտ էր, քան ձմռան ցանկացած այլ գիշեր: Այնուամենայնիվ, Սաիդը երևի միակն էր, ով հին Թբիլիսիում այդքան մրսում էր: Բոլոր զգայարանները սրված էին, որովհետև հիմա նրան ընդամենը մեկ գիշեր էր բաժանում […]

Խաչաձև կրակի տակ գտնվող գյուղեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը վերջ կդնի սահմաններին ապրող մարդկանց ամենօրյա անհարմարություններին և վտանգներին: ·Պատկերացրեք մի փոքր, սովորական սահմանամերձ գյուղ: Անկախ այն բանից, թե գյուղը սահմանի որ կողմում է՝ այն հաստատ ինչ-որ յուրահատկություն կունենա, որը չեք գտնի ողջ երկրի ցանկացած այլ գյուղում: Ահա որոշ օրինակներ. Միայն սահմանամերձ գյուղերում կարող եք տեսնել տներ, դպրոցներ և այլ շինություններ, […]

Կրիայի պատյանը

Երբ պատերազմի դաժան իրականությունը հարվածեց, դպրոցականների պարզ երազանքները հօդս ցնդեցին: ·Արևը պատրաստ էր մայր մտնել, և հորիզոնը խաղաղորեն կարմրին էր տալիս, երբ արևը դանդաղորեն իջնում էր: Աշխատանքից տուն շտապող մարդկանց և երեկոյան զբոսնող քաղաքաբնակների ձայները միախառնվել էին՝ դառնալով տարօրինակորեն ներդաշնակ մեղեդի: Ոմանք զանազան հանձնարարություններով շտապում էին այս ու այն կողմ, մյուսներն էլ պարզապես անհոգ զբոսնում […]

Փոխելով միտքս

Հեռավոր Բաքվով երևակայական զբոսանքի մտադրությունը փշրվում է Թբիլիսիի բարում իրական և ընթացիկ հանդիպմամբ: ·Իմ էսսեն պետք է սկսվեր հետևյալ նախադասությամբ. “Աշխարհում բազմաթիվ երկրներ ու քաղաքներ կան, ուր ես առայժմ չեմ հասցրել լինել և գուցե երբեք էլ չայցելեմ, բայց կա մի քաղաք`Բաքուն, ուր կուզեի այցելել, սակայն չեմ կարող, որովհետև քաղաքական հանգամանքները իմ այդ ցանկությունը անիրագործելի են […]

Լավ հարեվաններ

Այն ամենը, ինչ մնում է հարևանների միջև ջերմ հարաբերություններից, հուշ է: Դա երիտասարդությանը փոխանցելը՝ անհետաձգելի խնդիր: Մաս 1 – Միասին անցկացրած անցյալ ·1956 թվականն էր: Իմ Սումայա տատը կրկին ամուսնացավ՝ ինը տարի անց տեղեկանալով, որ իր առաջին ամուսինը չի վերադառնալու պատերազմից: Նա ստիպված էր իր հայրենի Աղդամից տեղափոխվել Բաքու՝ իր նոր կողակցի և ութամյա դստեր՝ […]

Կովկասյան միություն. մարգարիտ՝ Մետաքսի ճանապարհին

Կովկասում քաղաքական միասնությանը հետևեց տնտեսական միությունը՝ միավորելով երկրների ուժեղ կողմերը՝ բարգավաճ և միասնական տարածաշրջան ստեղծելու նպատակով: ·Հաջորդ ամիս Կովկասյան միությունը կտոնի 2020 թվականի մայիսի 26-ին իր հիմնադրման տասներորդ տարեդարձը: Աշխարհի առաջնորդները, ներառյալ՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Չինաստանի, Հնդկաստանի և եվրոպական պետությունների նախագահներն արդեն հաստատել են իրենց մտադրությունը՝ մասնակցել տոնակատարություններին, որոնք տեղի են ունենալու միության նոր մայրաքաղաքում՝ Բաթբիվանում, […]

Ղարաբաղ հյուրանոց

Ղարաբաղի բնական գեղեցկությունը նշանակում է, որ տարածաշրջանը կարող է արագորեն դառնալ զբոսաշրջության կենտրոն և վայր, որտեղ հին ընկերները կարող են հանդիպել: ·Եվրոպայի կրած բոլոր արյունահեղություններից հետո, ինչպիսիք են ձգձգված Հարյուրամյա պատերազմը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Արևմտյան Եվրոպան հաղթահարեց նախկին թշնամանքը: Վերջին 50 տարում տարածաշրջանում պատերազմ չի եղել. փոխարենը՝ նրանք որդեգրել են ընդհանուր դրոշ և […]

Մենք՝ ապագան կերտողները

Գլխավոր մեջբերում. «Խաղաղություն հաստատելու կամ առնվազն պատերազմից խուսափելու ջանքերը շարունակելու համար մեզ հարկավոր է ակտիվ քաղաքացիական հասարակություն, իսկ դրա համար մեզ պետք է արտահայտվելու և ընտրության ազատություն: Նաև հենց դրա համար է, որ հարկ է պայքարել»: ·Ահա՝ 2015 թվականն է: Նստած եմ սրճարանում ու դիփ տեխնո եմ լսում: Միտքս ազատ եմ թողնում և տեղափոխվում ապագա: […]

Լոնդոնից շուշի՝ մեկ ուղղությամբ

Վերադառնալով իրենց նախկին տները՝ ադրբեջանցիները կարող են գիտակցել, որ որոշ բաներ առհավետ կորսված են: Սակայն նոր բաներ կարող են գտնվել: Գլուխ I ·Հոկտեմբերի պայծառ, սառն օր էր, և ժամացույցներն ազդարարում էին ժամը ութը: Ամելիան հառաչեց, երբ արևի լույսն զգաց իր դեմքին: «Օհ, արդեն առավո՞տ է»,- փնթփնթաց նա: Կարծես ընդամենը տասը րոպե առաջ քուն մտած լիներ: […]

«Լուսահարվածները»

Ապրել նախկին թշնամիների կողքին առանց չարության՝ նշանակում է ընդունել երկու կողմերի կրած տառապանքն ու ցավը: Էսսեն գրվել է՝ հիմնվելով հայ և ադրբեջանցի հեղինակների ՝ ղարաբաղյան պատերազմին նվիրված ստեղծագործությունների վրա: «Լուսահարված»-ը ապագայի գյուղակ է, որտեղ բաց տարածության մեջ ապրող հայերն ու ադրբեջանցիները տևական մթությունից հետո բացում են աչքերը և լույսի մեջ հանդիպում իրար: ·Փամփուշտը սլանում էր […]

Ոչնչացնելով «թշնամու» կերպարը

ԶԼՄ-ների պատմություններն ու պատմության չափազանցված գնահատականները պատասխանատու են հակամարտության երկու կողմերի միտքը թունավորելու համար: ·Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տասնամյակներ անց, վերջապես հաշտության համաձայնագիր կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Թեև պաշտոնական համաձայնագիրը կնքվել էր, և բանակները ետ էին քաշվել` մարդիկ դեռ դժվարանում են դա ըմբռնել և ապրելխաղաղ կյանքով: Միմյանց հանդեպ վստահությունը պետք է վերագտնել և վերակառուցել. «թշնամու» […]

Կուլ տալով ցավս ավելի լավ ապագայի համար

Ինչպիսին էլ լինի անցյալը՝ ապագայի պահանջներն ու ներկայից փախչելու անկարողությունը պրագմատիզմն ու խաղաղությունը դարձնում են միակ ընտրանքը: ·Անունս Սուսաննա է, ես Լեռնային Ղարաբաղից եմ: Ծնվել եմ 1991-ին, նույն տարում, երբ պատերազմը բռնկվեց: Երբ հրետակոծությունն սկսվեց՝ մայրս ստիպված էր հնգամյա եղբորս, երեքամյա քրոջս և ինձ՝ նորածնիս հետ թաքնվել Ստեփանակերտի Պետական Դրամատիկական թատորնի ռմբապաստարանում: Պատկերացրեք՝ որքան դժվար […]